211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

views-count2299 դիտում article-date 09:49 07-11-2016
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել։ Այդ են վկայում տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44.66 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1.08 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46.05 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր