4259 դիտում
17:27 07-11-2016
Առաջին պտուղները. Հայաստանի Մ-17 հավաքականը՝ էլիտ-ռաունդում
Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը, հաջողությամբ[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/06/100484/] հաղթահարելով [/url]Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլը, դուրս եկավ էլիտ-ռաունդ:
Էլիտ-ռաունդի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:
Մեր հավաքականի այս հաջողությունը կարելի է համարել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ստրատեգիական ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ ընդամենը 2 տարի առաջ մեկնարկած UEFA Youth Elite Player Development (ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի առաջին արդյունքներից մեկը:
2014 թվականի օգոստոսի 8-ին UEFA Youth Elite Player Development (ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեցին սելեկցիոն աշխատանքները, որոնց ընթացքում «Բանանց», «Փյունիկ», «Միկա», «Արարատ» ակումբների, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի 2000 և 2001 թթ. ծնված շուրջ 150 երեխաներ, բաժանվելով թիմերի, անցկացրեցին երկօրյա մինի-մրցաշար: Արդյունքում ընտրվեցին 2000 և 2001 թթ. ծնված 20-ական երեխա, որոնք էլ կազմավորեցին Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների ազգային հավաքականները:
Այս երեխաներն ապրում, սնվում, մարզվում և դպրոց էին հաճախում միասին՝ գտնվելով մարզիչների և հրահանգիչների մշտական հսկողության ներքո: Ընդամենը 2 տարի անց հենց 2014 թ. ձևավորված Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները կազմեցին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզը, որը կարողացավ նվաճել էլիտ-ռաունդի ուղեգիր:
Էլիտ ռաունդ անցած Մ-17 տարեկանների հավաքականն այսօր կժամանի Երևան, 0:55-ին՝ Կիև-Երևան չվերթով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
20:13 08-12-2021
Հայտնի դարձան Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում
1729 դիտում
22:46 31-01-2022
Հայտնի է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը էլիտ ռաունդում
1617 դիտում
20:12 23-03-2022
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Պորտուգալիային էլիտ ռաունդի առաջին խաղում
Այս բաժնից
2401 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3067 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2575 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում