211652_close_icon
views-count3745 դիտում article-date 12:22 08-11-2016

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը նոր ռեկորդ է սահմանում

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության է մասնակցել ռեկորդային թվով ընտրող։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միաժամանակ լատինաամերիկյան ծագում ունեցող ընտրողների հայտերի կտրուկ աճ է գրանցվում, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ հենց դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի վրա։ Գործակալության տվյալներով՝ երկրի գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախապես քվեարկել է առնվազն 46.27 մլն մարդ, իսկ 28 նահանգներում և նախնական քվեարկողների ռեկորդային թիվ է գրանցվել՝ գերազանցելով 2012 թվականի ռեկորդը։ AP-ի փորձագետների գնահատականներով՝ վաղաժամ քվեարկողների թիվը կարող է անցնել 50 մլն-ը։

Նմանատիպ նյութեր