975 դիտում
09:13 14-04-2020
Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը
Այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Մարտի 31-ին միաժամանակ կայացել էին 2 համապետական նշանակության՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Առաջին փուլում ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առավելագույն ձայներ էին հավաքել Արայիկ Հարությունյանը (49,26 տոկոս), և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։
Ընդհանուր առմամբ, այսօր ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի: Կազմավորվել են 282 ընտրատեղամասեր, որոնցից մեկը Երևան քաղաքում:
Հիշեցնենք, որ Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ապրիլի 12-ին մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, այն ձգվելո է մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը և շփումը զինծառայողների հետ նույնպես խիստ սահմանափակվել է։
Հիշեցնենք նաև, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ապրիլի 13-ի դրությամբ, հասել է 6-ի։ :
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
10:02 28-05-2023
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը
1062 դիտում
20:14 14-04-2020
Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2- րդ փուլի քվեարկությունը
4416 դիտում
20:38 31-03-2020
Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը