211652_close_icon
views-count3402 դիտում article-date 16:49 08-11-2016

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին սատարելու մեջ

Գերմանիան աջակցություն է ցուցաբերում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցությանը և իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որի վրա է Անկարան հուլիսին կազմակերպված ռազմական հեղաշրջման պատասխանատվությունը դրել։ Ինչպես հայտնում է Rօsbalt-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն։ «Գերմանիան մյուս երկրներից ամենաշատն է աջակցում այդ ահաբեկչական կազմակերպություններին, որոնք դեմ են գործում Թուրքիային։ Նա իրեն համարում է առաջին դասի երկիր, իսկ Թուրքիային՝ երկրորդ դասի։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք մեզ վերաբերվեն որպես հավասարը՝ հավասարի»,-ասել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ այդուհանդերձ, Անկարան պատրաստ է Գերմանիայի իշխանությունների հետ քննարկել այդ խնդիրները, սակայն դրա համար անհրաժեշտ է «փոխադարձ հարգանք»։

Նմանատիպ նյութեր