211652_close_icon
views-count1060 դիտում article-date 10:11 25-06-2014

Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է սիրիացի փախստականներին քիչ սատարելու մեջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել տեղական հեռուստատեսությամբ, որի ժամանակ Եվրամիությանը մեղադրել է սիրիացի փախստականներին քիչ աջակցություն ցուցաբերելու մեջ: Համաձայն ՄԱԿ-ի՝ վերջերս տարածած հրապարակման, աշխարհում հաշվվում է շուրջ 50 մլն փախստական, որոնցից 1 մլն-ից ավելի սիրիացիներ ներկա պահին Թուրքիայում են ապաստանել: Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի իշխանություններն արգելել են մոտ 5,000 սիրիացի փախստականների մուտքը Թուրքիայի տարածք: Փախստականներից շատերը կասկածվել են ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ և ձերբակալվել են կամ արտաքսվել Թուրքիայից, իսկ 2012 թվականից մինչ այսօր Թուրքիայից ավելի քան 824 սիրիացի փախստական է արտաքսվել:

Նմանատիպ նյութեր