211652_close_icon
views-count3263 դիտում article-date 10:32 09-11-2016

Հայկական բանկերը ոսկու պաշարներ են կուտակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան բանկերում հետաքրքիր մրցակցային իրավիճակ է տիրում։ Բանն այն է, որ առևտրային բանկերը իբրև թե տոներին ընդառաջ «ակցիա» են կազմակերպում, և կարելի է ասել՝ միմյանցից հաճախորդ են «խլում»։ Այսպես՝ բանկերը զանգահարում են երբևէ իրենց հետ առնչություն ունեցած հաճախորդներին և առաջարկում այլ բանկում գրավադրած ոսկին հանել և գրավադրել իրենց բանկում։ Իսկ եթե քաղաքացին գրավադրած ոսկին հանելու փող չունի, ապա բանկը պարտավորվում է վճարել այն՝ քաղաքացու հետ ուղարկելով իր ոսկերիչ-աշխատակցին։ Բայց հանելով ոսկին՝ այն պետք է գրավադրվի իրենց բանկում։ Բանկային այս մրցակցությունը քաղաքացիների մոտ ոգևորության ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս առաջիկա դժվար ամիսներին վճարելու են միայն գրավադրած ոսկու մայր գումարը՝ առանց տոկոսների»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր