3854 դիտում
10:40 09-11-2016
Ռուսաստանից Հայաստան ոչխար են ներկրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանից Իջևան ուղևորվելիս՝ կեսօրին սահմանամերձ Կիրանց գյուղի խաչմերուկի մոտ «Ժողովուրդի» թղթակիցը նկատեց ճանապարհի եզրին կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա, որի բեռնատար մասի և կցորդի 3 հարկերի ցանցավանդակներում ոչխարներ էին։
Ժամը 15.30-ի սահմաններում Իջևանից վերադառնալիս նույն տեղում տեսանք ոչխարներով բեռնատարին։ Պարզեցինք, որ ռուսական համարանիշներով բեռնատարով Դաղստանից հարյուրավոր ոչխարներ է ներկրվում Հայաստան։ Վարորդը հայտնեց, որ նոյեմբերի լույս 7-ի գիշերը բեռնատարի շարժիչը խափանվել է, այլ բեռնատար պետք է գա Կիրանց, որ ոչխարներին տեղափոխի։
Վարորդի հետ մեր զրույցը հարուցեց բեռնատարից ոչ հեռու կանգնած, մոտ 60 տարեկան տղամարդու զայրույթը, նա կտրուկ ձևով պահանջեց՝ մեր գործին գնալ, հեռանալ։ Թե ով էր իրականում Դաղստանից Հայաստան ոչխարներ ներկրողը և ինչո՞ւ էր նշված տղամարդն այդքան նյարդայնանում, պարզել չհաջողվեց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7194 դիտում
11:15 08-11-2016
Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»
8816 դիտում
09:25 03-11-2017
Ոչխարի զանգվածային արտահանումը լուրջ խնդիր է առաջացրել. ՀՀ-ն ոչխարի միս է ներկրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ