211652_close_icon
views-count10384 դիտում article-date 13:16 09-11-2016

Երևանում 53-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած Lada Priora մակնիշի 61 XX 616 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 49-ամյա Ռաֆայել Ստեփանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հետաքննիչ Ա. Թևոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևան քաղաքի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր