211652_close_icon
views-count2177 դիտում article-date 15:12 09-11-2016

Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախները նշել են ավանդական դարձած «Ոսկե աշուն» միջոցառումը

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ տեղի կրթամշակութային օջախները նշել են ավանդական դարձած «Ոսկե աշուն» միջոցառումը: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգու տարբեր հատվածներում ներկայացվել են շենգավիթցի ստեղծագործող երեխաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցադրությունները: Փոքրիկ խեցեգործների ու նկարիչների աշխատանքներում գերիշխել են աշնանային գույները: Այգու միջնամասում էլ ելույթ են ունեցել վարչական շրջանի մշակույթի կենտրոնների ու մանկապարտեզների սաները: Նրանք գեղարվեստական ելույթներով` երգ ու պարով, ասմունքով գովերգել են բերքառատ աշունը, վերհիշել նշանավոր հայ բանաստեղծների աշնանային մոտիվներով ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր