211652_close_icon
views-count29675 դիտում article-date 14:27 09-11-2016

Ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ 23-ամյա վարորդի վարած BMW-ի անիվը պահող ընթացային մասերից մեկը պոկվել է և մեքենան հարվածել է նախ՝ էլեկտրասյանը, հետո՝ հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանի վարած BMW մակնիշի 35 AX 762 համարանիշի ավտոմեքենայի հետևի անիվը պահող ընթացային մասերից մեկը պոկվել է, և մեքենան բախվել է նախ՝ էլեկտրասյանը, հետո՝ հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր