57285 դիտում
17:49 09-11-2016
Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց. վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է
Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Անի Թադևոսյանն ու 59-ամյա Արամ Թադևոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հայր ու դուստր են և հիվանդանոց են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 5 տանից:
Ըստ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից առաջացած թունավորումից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դուստրը՝ Ա. Թադևոսյանը, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ու մահացել է:
Այս պահին նշված հասցե են ժամանում ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, Եղվարդի հրշեջ -փրկարարական ջոկատը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: