211652_close_icon
views-count13264 դիտում article-date 17:24 10-11-2016

Համալսարանականների շենքը շարունակ «քարաթափվում է». ո՞վ է պատասխանատու.

Դեռևս 2008 թ. «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց սոցիալական մի ծրագրի, որի նպատակն էր երիտասարդ համալսարականներին ապահովվել մատչելի բնակարաններով: Շենքի կառուցապատողը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն էր: 2011 թ. շահագործման հանձնված Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն իր գոյության 5 տարիների ընթացքում հասցրեց բազում անհանգստություններ պատճառել բնակիչներին: Շենքից բազմիցս պոկվել և ընկել են շենքի երեսպատման սալիկները, որոնց վտանգավորության մասին մի քանի անգամ ահազանգ է հնչեցվել և՛ լրատվամիջոցներով, և՛ համապատասխան պատկան մարմիններին ուղղված նամակներով: Անցած ամառ կատարվեցին սալիկների ամրացման որոշակի աշխատանքներ, որոնք ,սակայն, բավարար չէին: Արդյունքում ` 2016 թ-ի նոյեմբերի 8-ին, հերթական սալիկը պոկվեց և ընկավ շենքի մոտ կայանված Hyudai Elantra մակնիշի 34 ТА 121 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` սեփականատիրոջը պատճառելով զգալի նյութական վնաս: Երջանիկ պատահականությամբ այս անգամ ևս ոչ ոք մարմնական վնասվածք չստացավ. մեքենայի վարորդը և բակով անցնող բնակիչները խուսափեցին ընկնող սալիկի հարվածից: Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, որովհետև պարզ է, որ երեսպատման սալիկները շարունակելու են ընկնել: Ավելի մտահոգիչ է այն, որ ոչ ոք իրեն պատասխանատու չի համարում այս իրավիճակի համար: Կառուցապատողը` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, սնանկ է ճանաչվել և լուծարվել 2015 թ. մայիսին: Իսկ շենքի «Համալսարականներ» համատիրությունը և պատվիրատուն՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորումը» հայտարարում են, որ պատասխանատու չեն ստեղծված իրավիճակի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր