211652_close_icon
views-count3550 դիտում article-date 23:30 28-01-2017

Համալսարանականների հյուրն էր «City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին

Հունվարի 27-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Քաղաքային բրենդինգ» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Հյուրին և դասընթացի մասնակիցներին նախ ողջունեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Նվարդ Մելքոնյանը, ով նշեց, որ թեման բավականին արդիական է: Այնուհետև հյուրը կենսագրական որոշ տվյալներ ներկայացրեց: Վասիլի Դուբեյկովսկին, ով ռուսաստանյան մի շարք քաղաքների բրենդինգ-նախագծերի առաջնորդ է, խոսեց «քաղաքային բրենդինգ» հասկացության մասին, անդրադարձավ ոլորտի առանձնահատկություններին և արդեն իսկ իրականացրած ծրագրերին՝ ներկայացնելով հաջողություններն ու ձախողումները: «Ոլորտը բավականին հետաքրքիր է: Հարկ է նշել նաև, որ աշխատանքը թիմային է, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որպեսզի շրջապատված լինես համախոհներով»,- ասաց բանախոսը: Վասիլի Դուբեյկովսկին ընդգծեց նաև, որ յուրքանչյուր ոք, ով հետաքրքրված է ոլորտով, կարող է իր հետ կապ հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով: Հանդիպման վերջում ուսանողները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

Նմանատիպ նյութեր