211652_close_icon
views-count2690 դիտում article-date 19:50 10-11-2016

Դա չի նշանակում, որ ՌԴ-ն հատուկ է զենք վաճառում Ադրբեջանին, որ Ղարաբաղում կռիվ լինի. Նիկոլայ Ռիժկով

Բոլոր պետություններն են զենք վաճառում են, հետո՞ ինչ. դա չի նշանակում, որ Ռուսաստանը հատուկ վաճառում է, որ Ղարաբաղում կռիվ լինի: Այսօր ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: «Հայաստանում գլխավոր խնդիրը երկրի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքն է: Մենք տվյալներ ունենք, որ բնակչության 30 տոկոսն աղքատ է: Դա վատ է, որովհետև այս ժողովուրդն արժանի է լավ ապրելու: Հիմա նոր վարչապետ ունեք, նոր թիմ է հավաքվել, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն տնտեսությունը զարգացնելու ճանապարհները»,- նշեց Ռիժկովը: Նա հույս հայտնեց, որ ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն նոր փոփոխություններ, ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում կհայտնվեն նոր գաղափարներով նոր քաղաքական ուժեր, ինչպես նաև՝ կպահպանվի այն թիմը, որն այս ընթացքում լավ է աշխատել:

Նմանատիպ նյութեր