211652_close_icon
views-count88224 դիտում article-date 18:58 10-11-2016

Երկաթե արգելապատնեշ գողացողները գոնե գիտե՞ն, որ իրենց այդ քայլով բազմաթիվ կյանքեր են կործանել. ինչու՞ էր նախարարը պաշտոնյաներին գործուղել Սեւանի մայրուղի ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի ղեկավարությամբ շրջայցեր են սկսվել մարզային ճանապարհներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` նոյեմբերի 10-ին, շրջայցի ընթացքում պարզվեց, որ վերջերս հիմնովին վերանորոգված Երեւան-Սեւան ավտոճանապարհի 50 կմ հատվածում անհայտ անձինք հափշտակել են երկաթե արգելապատնեշներ: Գաղտնիք չէ, որ հանրապետությունում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել թե վարորդների կողմից արագության գերազանցման, թե մերկասառույցի, երբեմն էլ «ոսկե» երիտասարդների կողմից մայրուղին ավտոռալիի վերածելու մղման, որոշ հատվածներում էլ երկաթբետոնե արգելապատնեշների բացակայության պատճառով: Նախարար Վ. Մարտիրոսյանի հանձնարարությամբ տեւական ժամանակ է հանրապետության մի քանի մարզերի ժողովրդի կողմից կնքված «մահաբեր» ոլորաններում, զառիթափերում, ինչպես նաեւ խաչմերուկներում, տեղադրվել են երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչի շնորհիվ նշված հատվածներում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Իսկ եթե եղել են ավտովթարներ, ապա մեքենաները բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին եւ չեն գահավիժել անդունդ: Արդյունքում ավտովթարները ողբերգական ավարտ չեն ունեցել: Այսօրվա շրջայցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին միացել էին ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Իսկ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանի հանձնարարությամբ շրջայցին միացել էր ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը` Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Տեղում «Հայավտոճան»-ի, ՃՈ-ի եւ Սեւանի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերեցին գողացված երկաթե արգելապատնեշները, որոնք Սեւանի Ճանշինականները նորից ամրացրեցին եւ նշված հատվածը կրկին դարձավ հուսալի եւ անվտանգ: Մարզերում կատարվել եւ կատարվում են ճանապարհների անվտանգության պահպանմանն ուղղված աշխատանքներ, սակայն Ճանապարհներն սպասարկող ընկերությունները ինչքան էլ պատշաճ կատարեն իրենց բարի գործը, երբեմն լինում են որոշ ծալապակասներ, որոնք գողանում են երկաթբետոնե արգելապատնեշները. հավանաբար այդ տեսակի ուղեղները «սպրիչով» հանած է: Հակառակ դեպքում գոնե մի պահ սթափ ուղեղով կմտածեն, որ մի օր գուցե եւ իրենց, եւ իրենց ազգականի կյանքը կարող են փրկել այդ երկաթե արգելապատնեշները, որոնց վրա նրանք աչք ունեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ անհայտ անձի կամ անձանց կողմից եղել են նաեւ գողության այնպիսի դեպքեր, որ ստահակները ճանապարհների վրայից քոքից սղոցել ու տարել են ճանապարհային նշանները, որոնցով վարորդները կարողանում էին կողմնորոշվել, թե ինչ ճանապարհահատված են մտնում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/25/99323/]ավելի վաղ [/url] նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր էր հրապարակել հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, որոնց մեջ գերակշռում էին նաև ողբերգական ելքով ավտովթարները։ Հրապարակումներում անդրադարձ էր կատարվել նաև վթարների պատճառներին, թե ինչն էր եղել վթարի բուն պատճառը, իսկ շատ դեպքերում էլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրվել, որպեսզի ձեռնարկեին անհրաժեշտ գործողություններ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ։ Վերջին տարիներին մեծ թիվ է կազմում նաև այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարները, երբ ճանապարհներին բացակայող երկաթբետոնե արգելապատնեշների պատճառով վարորդներն ավտոմեքենաներով հայտնվում են ձորում ու եղել են դեպքեր, երբ ոչ միայն ունեցել ենք վիրավորներ, ցավոք, նաև զոհեր ենք ունեցել։ Դեռ ԽՍՀՄ տարիներից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի ոլորանները նունպես համարվում է վտանգավոր ճանապարհ։ Բազմաթիվ նյութեր են հրապարակել, որտեղ տեղի են ունեցել պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, ու պատկան մարմինների ուշադրությունն էին խնդրել, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող նշաններ ու ցուցանակներ։ Ճիշտ է, ցուցանակներ տեղադրվում էին, սակայն անհայտ անձը կամ անձինք այն գողանում էին՝ չմտածելով, որ այդկերպ վտանգում են թե իրենց, թե մյուս քաղաքացիների կյանքը։ Հոկտեմբերի 24-ին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայքի Ճանշինի աշխատակիցները հսկայական աշխատանքներ էին կատարել ու «մահաբեր ոլորաններ» անունը ստացած այդ հատվածում վերջապես նախարարի միջամտության արդյունքում տեղադրվել բետոնե, երկաթե արգելապատնեշներ, ինչպես նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ։ Այս ամենը առաջին հերթին, օգտակար էր վարորդների համար։ Մնում էր, որ հերթական անգամ չվնասեին ու չգողանային տեղադրվածը։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր