211652_close_icon
views-count53621 դիտում article-date 21:22 10-11-2016

Արտակարգ ու լարված իրավիճակ Ջրվեժի Բանավան թաղամասում. 34-ամյա տղամարդը սպառնում է վառել բնակարանը, որի ներսում կան անչափահաս երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 3 ժամից ավելի է՝ արտակարգ, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Բանավան թաղամասի 1-ին հանրակացարանային համալիրի շենքի թիվ 308 բնակարանում բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել և ներսում նրա հետ կան անչափահաս երեխաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերտաիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները փրկարարներին և դեպքի վյար ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին ասել են, որ թիվ 314 բնակարանի բնակիչ, 34-ամյա Մխիթար Օրբելյանը , ով մի քանի անգամ եղել է հոգեբուժական հիվանդանոցներում, գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ինչ-որ հեղուկ է լցրել թիվ 308 բնակարանի դռան վրա՝ հայտնելով, որ բենզին է և, եթե դուռը չբացեն՝ կհրկիզի, այն դեպքում, երբ բնակարանում կան 2 անչափահաս երեխաներ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, Մ. Օրբելյանի գործողություններից տուժածներ չկան, իսկ երեխաներին տեղում հոգեբանական օգնություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խորոհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Աիդա Փառոյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը փնտրում է Մ. Օրբելյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր