3104 դիտում
11:55 12-11-2016
Էդվարդ Նալբանդյանը և Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացը քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը
Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։
Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:
Նախարարները քննարկեցին քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:
Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում:
Նմանատիպ նյութեր
1972 դիտում
22:47 24-10-2019
ՀՀ-ն և Չինաստանը հուսալի գործընկերներ են. ՉԺՀ կառավարության հատուկ բանագնացը՝ փոխվարչապետ Ավինյանին
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
673 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11080 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու