29834 դիտում
16:41 12-11-2016
«Միասնություն» համազգային շարժման մեջ ընդգրկված են այնպիսի երիտասարդներ, ովքեր մուրաբա ու չուլկի չեն բաժանելու. նրանց քայլերն ուղղված են պետության, ազգի հզորացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որի ժամանակ ելույթ ունեցավ շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր ելույթում անդրադարձավ այն հուզող հարցին, որ մինչ բազմաթիվ անգամ լրագրողները ուղղել են «Միասնություն» համազգային շարժմանը. «Հայտնիներից ովքե՞ր են կանգնած իրենց հետևում»։
«Հարգելիներս, պատասխանում եմ հիմա, որպեսզի ամեն անգամ չպատասխանեմ. այդ հայտնի կարկառունների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը, ո՞վ պետք է կանգնած լինի մեր հետևում: Այստեղ հավաքվածներից և ոչ մեկը կապ չունի այդ կարկառուն դեմքերի հետ: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրն ունի իր գաղափարներն ու պատկերացումները, ովքեր հավատում են միայն սեփական ուժերին: Ո՞նց եք պատկերացնում, կարո՞ղ է մի մարդ, ով այդպիսին չէ, այս մարդկանց հավաքել ու ասել, որ ինքն ամենալավն է, բնականաբար՝ ոչ: Այստեղ բոլորս հավաքվել ենք մի գաղափարի շուրջ: Որևէ կարկառուն կամ հայտնի դեմք կանգնած չէ մեր հետևում, ու չի էլ կարող կանգնել»,- հայտարարեց նա:
Շարժման համակարգող խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն էլ ասաց. «Սպասված է այս Շարժումը այնքանով, որքանով ՀՀ անկախության վերջին 25 տարիները ցույց են տվել, որ մեր Հայաստանում, մեր երկրում՝ կուտակվել են բազում սոցիալական, քաղաքական տնտեսական խնդիրներ: Իշխանության և հասարակության միջև ձևավորված որոշակի անջրպետը, հասարակական-քաղաքական հիմնահարցերի օրեցօր կուտակվող և առաջին հայացքից անլուծելի համարվող հիմնախնդիրները օր օրի, ժամ առ ժամ իրենց լուծումներին են սպասում։ Հասարակության մեջ առկա և՛ իշխանության, և՛ ընդդիմության նկատմամբ վստահության դեֆիցիտը օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացնում՝ նախաձեռնել մի այնպիսի շարժում, ազգային համաձայնության, միասնականության հիման վրա առաջ քաշել այնպիսի գաղափարներ, որոնք կդառնան մեր սերնդի, մեր հասակակիցների, մեր ժողովրդի, յուրաքանչյուր հայի ամենօրյա կենսագործունեության գաղափարը:
Մենք այսօր նախաձեռնել ենք մի շարժում, որն իր հետ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բերելու է թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, առաջ է քաշելու որակական առողջ ու բնականոն սերնդափոխության հարցը: Այս Շարժումը լինելու է մեր սերնդի միասնության, համերաշխության և հաղթանակի շարժումը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համաժողովին ներկա բոլոր երիտասարդները համախմբվել են գաղափարի շուրջ, այն գաղափարի, որ Հայաստանը, Արցախը մեր տունն է, մեր հող հայրենին և երիտասարդների այնպիսի սերունդ է հավաքված, ովքեր թաթախված չեն որևէ քաղաքական ինտրիգների մեջ. չուլկի, մուրաբա, կրծկալ բաժանողներ չեն, ինչպես որոշ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչներ և նրանց գաղափարը ազնիվ է, ժողովրդական և վերջիններս էլ վստահ են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենք Ազգային ժողովում մեծամասնություն են կազմելու։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
Նմանատիպ նյութեր
2921 դիտում
09:03 01-09-2018
ՕԵԿ-ը մուրաբա բաժանելու փոխարեն ուսման վարձի զեղչեր է խոստանում․ «Ժամանակ»
2218 դիտում
19:06 12-12-2016
Մեկնարկել են «Միասնություն» համազգային շարժման մարզային հանդիպումները