211652_close_icon

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան խոչընդոտել են Թրամփի հարցով ԵՄ-ի արտակարգ հանդիպման կազմակերպմանը. FT

views-count1664 դիտում article-date 14:34 14-11-2016
Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի իշխանոթյունները խանգարել են Եվրամիության անդամ պետությունների արտակարգ հանդիպումը կազմակերպելու աշխատանքներին, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել ԱՄՆում անցկացված նախագահական ընտրությունների հարցին կառույցի մոտեցումն ու դիրքորոշումը, գրում է Financial Times-ը։ Դաշինքի երկրների դիվանագետները ցանկացել են հանդիպում կազմակերպել, որպեսզի, ինչպես գրում է թերթը, ազդանշան ուղարկեն ԱՄՆ-ի նոընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դրան խանգարելը նշանակում է, որ այդ հարցում դաշինքի անդամների միջև միևնույն դիրքորոշումը բացակայում է։ Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է և հարկավոր է դադարեցնել նրա գործունեությունը։

Նմանատիպ նյութեր