211652_close_icon

Բելգրադում ձերբակալել են Սերբիայի նախագահի գրասենյակը պայթեցնել սպառնացող տղամարդուն

views-count742 դիտում article-date 23:42 15-03-2025
Սերբիայի ՆԳՆ աշխատակիցները Բելգրադում ձերբակալել են մի տղամարդու, ով սպառնացել էր պայթեցնել երկրի նախագահի աշխատասենյակը, հաղորդում է Սերբիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ 1972 թվականին ծնված կասկածյալ Վ.Բ.-ն մոտեցել է հսկիչներին և հայտնել, որ իր հետ երկու ռումբ ունի և ցանկանում է պայթեցնել նախագահականի շենքը։

Անձի զննության ժամանակ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն իրավասու դատախազության հետ համատեղ շարունակում է աշխատանքները՝ դեպքի բոլոր փաստերն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր