211652_close_icon

Տորոնտոյի հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ իրազեկելով Արցախի ռազմագերիների խնդիրը

views-count781 դիտում article-date 23:28 15-03-2025
Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր