2246 դիտում
20:03 14-11-2016
Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր. Fredoom House
Fredoom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության 2016թ. զեկույցը, որում Հայաստանը 30 միավորով համարվում է ազատ համացանց ունեցող երկիր:
Իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է 2015թ․ հունիսից՝ աշխարհի 65 երկրներում։ Երկրների ազատությունը համացանցում գնահատված է 100 միավորանոց սանդղակով: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր։ Ակտիվիստները պարբերաբար օգտագործում են սոցիալական ցանցերը իրենց գաղափարներն արտահայտելու համար, համացանցում տարածում ունեն նաև ընդդիմադիր և անկախ լրատվական զանգվածային միջոցները։
Նշվում է, որ անցած տարվա ընթացքում համացանցում գործունեության համար դատական գործընթաց կամ քրեական այլ պատժամիջոցներ երկրում չեն կիրառվել։ Այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ լրագրողների, առցանց պարբերականների դեմ հայց է ներկայացվել՝ զրպարտության համար բարոյական փոխհատուցման պահանջով։
Նշենք, որ տարածաշրջանի երկրներից ազատ համացանց ունեցող երկրների շարքում է միայն Վրաստանը (25 միավոր): Ուշագրավ է, որ Ադրբեջանը (57 միավոր) համարվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկիր, իսկ Թուրքիան (61 միավոր), Իրանը (87 միավոր) և Ռուսաստանը (65 միավոր) դասվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքում:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
20:12 16-10-2024
Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին
1484 դիտում
21:19 24-01-2014
Freedom House-ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես «մասամբ ազատ» երկիր
Այս բաժնից
1180 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1210 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
931 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան