211652_close_icon
views-count2610 դիտում article-date 10:07 15-11-2016

Վարդենիսում ընտրակեղծարարության նոր մոդել է փորձարկվել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ այս ընտրություններին Վարդենիսում փորձարկվել է կրկնաքվեարկությունների մի մոդել, որը նոր է։ Խոսքն այն մասին է, երբ մեկ մարդը մի քանի անգամ քվեարկում է տարբեր տեղամասերում, բայց ոչ թե ուրիշի, այլ իր փոխարեն։ Տեղամասերի թիվն այստեղ այնքան էլ մեծ չէ, խոսքն ընդամենը 6-ի մասին է։ Բանն այն է, որ պատին փակցված ցուցակները էականորեն տարբերվել են հանձնաժողովականների սեղաններին հայտնված ցուցակներից։ Եթե պատերին փակցվածներով ամեն ինչ ճիշտ է եղել, ապա նույն մարդու անուն-ազգանունը տեղ է գտել տարբեր ցուցակներում, որոնցով հանձնաժողովականները կազմակերպել են բուն քվեարկությունը։ Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խումբ նախօրոք մշակել ու տիրապետել է ինֆորմացիային, որի համաձայն՝ որոշ հասցեներից բացակայում են խոպանչիները կամ արտերկրում գտնվող վարդենիսցիները։ Նրանց անունների փոխարեն գրվել են ռեալ ընտրողների անուն-ազգանունները, որոնք կարողացել են տարբեր տեղամասերում քվեարկել՝ հենց իրենց անուն-ազգանուններով։ Երեկ մեզ հաջողվեց նոր տեղեկություններ ստանալ Վարդենիսից։ Մասնավորապես վերլուծվել են այս քաղաքի 4-րդ դպրոցում տեղակայված տեղամասի պատին փակցված ցուցակները։ Համաձայն դրա՝ ընտրողների թիվը կազմել է 1460։ Ցուցակում տեղ գտածներից 332-ը Վարդենիսում չեն արդեն տարիներ շարունակ։ Ասել է թե՝ նրանք չէին կարող մասնակցել ընտրություններին։ Ոչ պաշտոնական թվերով էլ մոտ 276 մարդ չի մասնակցել ընտրություններին տարբեր պատճառներով։ Պաշտոնական արձանագրության համաձայն՝ այս տեղամասում ընտրության է մասնակցել 1914 մարդ։ Պաշտոնական տեղեկատվության ու ոչ պաշտոնական թվերի համեմատությունից պարզ է դառնում, որ միայն այս տեղամասում անհասկանալիորեն 62 մարդ ավել է քվեարկել։ Իսկ սա Վարդենիսի մեկ տեղամասի համար բավականին մեծ թիվ է, որովհետև եթե 6 տեղամասում այս կամ սրանից ավել չափով նմանատիպ երևույթներ արձանագրվեն, ապա ընտրությանն այստեղ պետք է անվավեր ճանաչել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր