211652_close_icon
views-count2106 դիտում article-date 10:15 26-02-2016

Կարո՞ղ է ընտրակեղծարարության մեջ մեղավոր ճանաչված անձը աշխատել մանկապարտեզի տնօրենի պաշտոնում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Նոր Նորքի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղավոր է ճանաչել Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանին։ Ինչպես մնացած դեպքերում՝ այս անգամ ևս մանկապարտեզի տնօրենը ստացել է հնարավոր ամենամեղմ պատիժը՝ տուգանք 500 հազար դրամի չափով։ Այս պատմության մեջ մեզ հետաքրքրում է հարցը՝ կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով դատապարտված անձնավորությունը շարունակել աշխատել կրթական համակարգում, այն էլ բավականին բարձր ստատուսով՝ մանկապարտեզի տնօրեն։ Մեր այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրեցինք ՀՀ Հանրակրթության մասին օրենքը: Դատելով կարգից և համադրելով կոնկրետ Կարինե Ստեփանյանի դատվածության փաստը՝ կարող ենք պնդել, որ սույն տիկինը այլևս չի կարող աշխատել որպես մանկապարտեզի տնօրեն։ Այսօրվա դրությամբ նրա վրայից դատվածությունը հանված կամ մարված չէ։ Բացի այս էլ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար։ Դատարանում նա ընդունել է մեղադրանքը՝ առանց հայտարարելու, որ դիտավորությամբ չի կեղծել ուրիշի ձայնը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր