211652_close_icon
views-count3092 դիտում article-date 23:43 15-11-2016

Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված՝ «Դամասկոս. հույսերի պրիզմա» խորագրով միջազգային գիտաժողով

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ: Կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայում և, առհասարակ, Մերձավոր Արևելքում առկա խնդիրները՝ միաժամանակ նախանշելով դրանց լուծման ուղիները: Համագումարի աշխատանքներին զեկույցներով հանդես են եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Արևելյան եկեղեցիների ժողովի պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Կ. Պոլսի Հայ Կաթողիկե Արքեպիսկոպոսական Ավագ Աթոռի Առաքելական Կառավարիչ Պողոս Լևոն Եպիսկոպոս Զեքիյանը, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղար Միշել Ջալախը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարբեր քրիստոնեական եկեղեցիների և համալսարանների ներկայացուցիչներ: Համագումարին իրենց մասնակցությունը բերեցին նաև Սուրբ Աթոռի Պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը, քաղաքական գործիչներ և դիվանագետներ: ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Հիշողության աշխարհաքաղաքականություն» խորագիրը կրող զեկույցում նշել է, որ Սիրիայում ահաբեկիչները փորձում են ամեն գնով աղճատել այնտեղ առկա մշակութային բազմազանությունը: ՀՀ դեսպանը կոչ է արել պայքարել վանդալիզմի նման դրսևորումների, անտարբերության, Սիրիայում Քրիստոնեության և քրիստոնեական արժեքների սիստեմատիկ ոչնչացման դեմ, քանի որ Մերձավոր Արևելքն առանց քրիստոնեաների պատկերացնելն անհնար է:

Նմանատիպ նյութեր