«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ». Ռունին կհասցնի ապաքինվել խաղին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ծնկի վնասվածք էր ստացել հավաքականի մարզման ժամանակ, որի պատճառով բաց էր թողել Իսպանիայի հետ ընկերական հանդիպումը (2:2):
Սակայն բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի վնասվածքը այնքան էլ լուրջ բնույթ չի կրում: Սպասվում է, որ նա կհասցնի ապաքինվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Արսենալի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 19-ին: