Մոդրիչը կհասցնի ապաքինվել «Շալկե 04»-ի դեմ հանդիպմանը
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է ապքինվել ծնկի վնասվածքից: Նշվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շալկե 04»-ի դեմ հանդիպմաը, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարի 18-ին:
Չի բացառվում, որ Մոդրիչը մեկ ամսից կարող է մարզվել ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ Մոդրիչը վնասվածք էր ստացել նոյեմբեր ամսվա ընթացքում, ԵՎՐՈ 2016-ի ընտրական փուլի՝ Իտալիա – Խորվաթիա հանդիպման ժամանակ: