211652_close_icon
views-count3489 դիտում article-date 13:06 17-11-2016

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վանի քաղաքապետին

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայային, ով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ է։ Այդ մասին հայտնում է Dogan Haber-ը։ Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունն այժմ խուզարկում է Վանի քաղաքապետարանի շենքը։ Իսկ քաղաքապետին թուրքական իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու և նրան օժանդակելու մեջ։ Քայան մեկ անգամ արդեն հայտնվել է բանտում՝ ՔԱԿ-ի հետ կապի համար։ Հիշեցնենք, որ հուլիսին ձախողված ռազմական հեղարջումից հետո այդ երկրում մինչև հիմա ձերբակալվել է խորհրդարանի մի քանի տասնյակ անդամ և քաղաքապետ, ովքեր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներ են։

Նմանատիպ նյութեր