Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 250 մարդու
Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 250 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ և քուրդ գրոհայինների:
Գործողություններն իրականացվել են երկրի 13 նահանգներում, ներգրավված է եղել շուրջ 10 հազար ոստիկանության աշխատակից:
Մասնավորապես, Ստամբուլում խուզարկվել են 100-ից ավելի հասցեներ:
Գործողությունը իրականացվել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքի կենտրոնում 18-ամյա մահապարտ ահաբեկիչ աղջիկը, ով ԻՊ անդամ էր, գործի դրեց հզոր պայթուցիկը: Ահաբեկչության հետևանքով զոհվեց 32 մարդ, իսկ 100-ից ավելին վիրավորվեցին: