ԱՄՆ-ի Կոնգրես է ներկայացվել նախագահական ուղիղ ընտրությունների համակարգին անցնելու մասին օրինագիծ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը օրինագիծ է ներկայացրել ընտրողների կոլեգիայի վերացման և երկրում նախագահի ուղիղ ընտրությունների համակարգի անցման մասին։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը;
«Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ կարելի է ստանալ ձայների մեծամասնությունը և դրա հետ մեկտեղ պարտվել նախագահական ընտրություններում։ Ընտրողների կոլեգիան հնացել է և ոչ ժողովրդավարական համակարգ է հանդիսանում, այն նաև չի արտացոլում մեր ներկայիս հանրությունը»,-ասել է Բոքսերը։
Ըստ հեռուստաալիքի՝ կոնգրեսում, որտեղ հանրապետականները գերակշիռ մաս են կազմում, օրինագծի ընդունման շանսերը քիչ են։ Բացի այդ, նախաձեռնությունը պետք է հաստատվի նահանգների ¾-ի կողմից այն ընդունելուց 7 տարվա ընթացքում, քանի որ միաժամանակ պետք է սահմանադրության մեջ կատարվեն փոփոխություններ։