2461 դիտում
18:14 17-11-2016
Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ. ՍԱՊԾ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ:
Կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտագությանը պաշտաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ Ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել:
Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է.
hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին,
գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության,
դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել,
հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին, մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին, ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով:
Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում- բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Իշխան Կարապետյանն առաջարկել է սերտացնել համագործակցությունը Ծառայության մասնագիտացված՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների և մարզային կենտրոնների միջև, հանդիպումները մարզային կենտրոնների ղեկավարների հետ դարձնել պարբերական:
«Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Միաժամանակ ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար:
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
16:20 21-07-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
2782 դիտում
17:16 22-08-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի նկատմամբ
1201 դիտում
22:18 20-07-2015
Երևանում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Այս բաժնից
1525 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am