211652_close_icon
views-count2149 դիտում article-date 13:17 18-11-2016

Էստոնիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Կաարելսոնին հաջողություն մաղթեց՝ երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։ Հայաստանի արտգործնախարարն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության շուրջ։

Նմանատիպ նյութեր