3064 դիտում
23:12 18-11-2016
Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալը, աշխատակազմի քարտուղարն ու գլխավոր ճարտարապետը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալը, քաղաքապետի
խորհրդականը, վարչությունների պետեր:
Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են
իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»