3335 դիտում
21:42 18-11-2016
Կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. պետբյուջեի նախագիծը
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2017 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 89 մլրդ 789 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը:
Բյուջետային ծախսերը գալիք տարում նախատեսվում են ավելի քան 95 մլրդ 299 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 5 մլրդ 509 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2017 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 937 մլն դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով ևս՝ 3 մլրդ 937 մլն դրամ: Ըստ նախագծի՝ 2017թ.-ին կանխատեսվում է ավելի քան 254 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, որը կգերազանցի ընթացիկ տարվա ՀՆԱ-ն շուրջ 8 տոկոսով:
Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Ֆինանսների նախարարը նշել է, որ բյուջեի ծախսային մասի զգալի աճն ուղղվելու է, մասնավորապես, որոշ ոլորտների հատկացումների ավելացմանը և նոր ծրագրերի իրագործմանը:
Անդրադառնալով քննարկվող գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ բյուջե-2017թ.-ին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերով ձևավորվող վերջին փաստաթուղթն է, որով հիմնականում իրագործվում են նախագահի նախընտրական ծրագրով վերջին տարիների ընթացքում գործադիր իշխանության առջև դրված առաջադրանքները:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
20:00 18-11-2015
Արցախի կառավարությունը հավանության է արժանացրել 2016թ. Պետբյուջեի նախագիծը
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին