3756 դիտում
13:46 19-07-2018
Գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը:
Կառավարության նիստի օրակարգից հանվել են 8-րդ և 9-րդ հարցերը՝ «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»:
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
20:00 18-11-2015
Արցախի կառավարությունը հավանության է արժանացրել 2016թ. Պետբյուջեի նախագիծը
3332 դիտում
21:42 18-11-2016
Կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. պետբյուջեի նախագիծը
1071 դիտում
14:43 30-04-2014
Գործադիրը մի շարք այլ առաջարկներ ևս հավանության է արժանացրել
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»