211652_close_icon
views-count5431 դիտում article-date 10:28 19-11-2016

Կարեն Կարապետյանը դիտողություն է արել ՏՄՊՊՀ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարության նիստի ըն­թացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև գարեջրի շուկային և վերջերս կիրառված տուգանքներին: Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նա­խագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքնե­րի շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջ­րի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան: Իսկ ինչու վարչապետը այդպես վարվեց այն դեպքում, երբ լուրեր կան, թե նախապես իմացել է, որ վարույթ է հարուցվել հանձնաժողովում ընդդեմ «Կիլիկիա» գարեջրի: «Ժողովուրդ»-ի տեղեկու­թյուններով 110 մլն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերության (որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը) սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպել է Մոսկվայից վե­րադարձած վարչապետին և ներկայացրել, որ հանձնաժողովը առանց ծանուց­ման նիստ է հրավիրել և մի շարք օրինա­խախտումներ թույլ տվել, ինչի արդյուն­քում վարչապետը հրահանգեց ազատ մր­ցակցային շուկա չմտնել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր