211652_close_icon
views-count29561 դիտում article-date 10:18 20-11-2016

«Պատասխանատվությունն այնքան մեծ է, որ ծնկներդ են դողում». Ռուսական 1-ին ալիքի շոուծրագրի մասնակիցները Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ են ունեցել՝ «Արի, իմ սոխակ» երգի ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական 1-ին ալիքի «Ледниковый период» նախագծի հերթական շոուծրագրի եթերում Եկատերինա Վարնավա և Մաքսիմ Մարինին զույգը սահադաշտ է դուրս եկել հայկական «Արի, իմ սոխակ» երգի նվագակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկի պատկերով: -Նման ելույթի պատասխանատվությունն այնքան մեծ է, որ ծնկներդ են դողում,- նշել է ժյուրիի անդամ, հայտնի շոումեն Թիմուր Ռոդրիգեսը: -Պատմությունն ունի նաև իր մութ էջերը: Մեր ելույթով մենք ցանկանում ենք փոխանցել, որ մարդիկ չմոռանան այդ մասին և միշտ հիշեն, չնայած այն հանգամանքին, որ այսօր աշխարհում Հայոց Ցեղասպանությունը չճանաչված փաստ է: Այնուամենայնիվ, դա եղել է և կա,- ելույթից հետո ասել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն Մաքսիմ Մարինինը՝ մեկնաբանելով ելույթի թեմայի ընտրությունը: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր