2177 դիտում
23:06 10-05-2022
Այսօր Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 17 համարի ներքո
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «SNAP» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, Սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ:
Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաք:
Առաջին ալիքի եթերում«Եվրատեսիլ 2022»-ը կմեկնաբանեն Հրաչուհի Ութմազյանը և Գարիկ Պապոյանը: Հաջորդը կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Առաջին ալիք |
Հասարակայնության հետ կապերի բաժին |
[email protected]

Նմանատիպ նյութեր
1450 դիտում
23:31 09-05-2024
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8 համարի ներքո
11807 դիտում
19:32 19-12-2021
Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ կունենա 9 համարի ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19207 դիտում
23:28 08-05-2018
Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am