211652_close_icon
views-count93129 դիտում article-date 09:30 20-11-2016

Արտակարգ իրավիճակ Գորիս-Կապան ճանապարհին. փլուզման հետևանքով ժայռաբեկորները փակել են 40 մետր ճանապարհը. աշխատանքներին հետևում են նախարարը, «Հայավտոճան»-ի տնօրենը, մարզպետն ու գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Ծակ Քար կոչվող հատվածում մոտ 40 մ երկարությամբ խոշոր փլուզում է տեղի ուեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» և «ՈսՄար» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղեկալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները ապահովում են անվտանգությունը, որպեսզի «Հայավտոճան»-ի, «ՈսՄար» ՍՊԸ-ի և Սյունիքի մարզպետարանի փրկարար վարչության աշխատակիցները՝ մարզպետարանի ծառայողների հետ, հատուկ տեխնիկաների միջոցով ճանապարհից հեռացնեն հողաշերտն ու ապառաժ քարերը: Տեղում «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը տեղեկություններ է փոխանցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ով աշխատանքներին հետևում է առցանց եղանակով: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը, ով տեղեկություններ էր փոխանցում ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարականով տեղում աշխատում են մարզպետարանի, ինչպես նաև Գորիսի ու Կապանի քաղաքապետարանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Աշխատանքները նաև դժվարանում են այն հանգամանքով, որ թերթև ձյուն է տեղում և մառախուղ է: «ՈսՄար» ՍՊԸ-ի աշխատակիցները անում են ամեն ինչ, որպեսզի ճանապարհը կարճ ժամանակում դառնա անցանելի: Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: *** 11:35 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհը ամբողջովին մաքրվեց և այն դարձավ երկկողմանի երթևեկելի, սակայն մասնագետները տեղում նշում էին, որ չի բացառվում՝ կրկնվի փլուզումը և հարցի միակ լուծումը վտանգավոր հատվածը պայթեցման եղանակով հեռացնելն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր