Բակո Սահակյանն ընդունել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: