211652_close_icon
views-count956 դիտում article-date 16:52 21-11-2016

Տարոն Մարգարյան. Պետք է ստեղծել մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, տուրիզմի բաժնին, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնարարել է կազմել ներդրումային ծրագրերի առաջարկ-փաթեթներ: «Մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության խթանման տեսանկյունից դեռ բավականին անելիքներ ունենք մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում: Խոսքը հատկապես անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման մասին է, ինչը, վստահ եմ, կապահովի տվյալ վայրեր զբոսաշրջիկների համապատասխան հոսքերը: Ըստ այդմ, կազմեք համապատասխան ներդրումային առաջարկ-փաթեթներ: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանն ու Երևան այցելող զբոսաշրջիկների համար կապահովեն պատշաճ սպասարկում», - ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր