11862 դիտում
23:00 22-11-2016
ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու մահվան առեղծվածը․ հետաքրքիր փաստեր
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում տեղական ժամանակով 12: 30 րոպեին։ Քաղաքական այցի նպատակն էր մեղմել Դեմոկրատական կուսակցության ներսում առաջացած լարվածությունը, որը ծագել էր լիբերալ Ռալֆ Յարբորուի, Դոն Յարբորուի և պահպանողական Ջոն Քոնալի միջև: Նախ մեկ անգամ կրակել են Քենեդու կոկորդին, ապա մեջքի վերին հատվածին, իսկ մահացու կրակոցը եղել է գլխին։
Բժշկական առաջին օգնության ցուցաբերման համար Քենեդուն տեղափոխել են Փարքլենդ հիվանդանոց, բայց արդեն ժամը 13: 00-ին գրանցվել է նրա մահը։ Լինելով 46 տարեկան՝ Քենեդին ԱՄՆ-ի մինչ օրս ամենավաղ մահացածը նախագահն է։ Սպանությունից հետո Լի Հարվեյ Օսվալդը, ով աշխատում էր Տեխասի դպրոցական գրքերի պահեստում, կասկածվել և ապա ձերբակալվել է Քենեդու վրա կրակելու մեղադրանքով։ Սակայն Լի Օսվալդը չի ընդունել իր մեղադրանքը և պնդել է, որ ոչ ոքի վրա չի կրակել:
Նոյեմբերի 24-ին մինչ վերջնական մեղարդանքը և դատը, Լի Օսվալդը սպանվել է Ջեք Ռուբիի կողմից։ Ռուբին ձերբակալվում է և մեղադրվում Օսվալդի սպանության համար։ Նրան դատապարտում են մահվան, Ռուբին հաջողությամբ բողոքարկում է դատարանի վճիռը, սակայն մինչև հաջորդ դատը՝ 1967 թվականի հունվարի 3-ին մահանում է քաղցկեղից:
Սպանության հետախուզման նպատակով նախագահ Ջոնսոնը ստեղծում է «Ուորենի հանձնախումբը»՝ գլխավոր դատախազ Իրլ Ուորենի գլխավորությամբ։ Հետախուզությունը ցույց տվեց, որ Օսվալդը միակ մարդասպանն էր։ Հետախուզության արդյունքները, սակայն, բազմիցս քննադատվել են:
Քենեդու սպանությունը ԱՄՆ-ի պատմության կարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա և առաջ բերել մի շարք քաղաքական հետևանքներ։ 2004 թվականին Ֆոքս Նյուզի կատարած հարցման համաձայն՝ ամերիկացիների 66%-ը հավատում է, որ Քենեդու սպանությունը քաղաքական դավադրություն է, իսկ 74%-ը գտնում է, որ սպանության մանրամասները թաքցված են:
2013 թվականի նոյեմբերի կեսերին Gallup-ի իրականացրած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 61%-ը հավատում է դավադրությանը և ընդամենը 30%-ն են հավատում, որ սպանությունը Օսվալդը միայնակ է իրականացրել:
Նմանատիպ նյութեր
2713 դիտում
16:10 27-10-2017
ԱՄՆ ազգային արխիվը Քենեդու սպանության վերաբերյալ մոտ 2891 փաստաթուղթ է հրապարակել
1594 դիտում
21:50 21-01-2014
Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում ձնաբքի պատճառով բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել
Այս բաժնից
862 դիտում
20:36 23-12-2024
Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին
868 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
880 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից