211652_close_icon
views-count2713 դիտում article-date 16:10 27-10-2017

ԱՄՆ ազգային արխիվը Քենեդու սպանության վերաբերյալ մոտ 2891 փաստաթուղթ է հրապարակել

ԱՄՆ ազգային արխիվը 2891 փաստաթուղթ է գաղտնազերծել 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ: Որոշ փաստաթղթեր, Դոնալդ Թրամփի խնդրանքով, չեն հրապարակվել ԱՄՆ անվտանգությանը հնարավոր սպառնալիքի պատճառով: Փաստաթղթերը հասանելի են ազգային արխիվ կայքում: Հաղորդում է [url=http://edition.cnn.com/2017/10/27/politics/trump-jfk-documents-analysis/index.html]CNN[/url]-ը: Հոկտեմբերի վերջին լրանում է Քենեդիի սպանության փաստաթղթերի արխիվի գաղտնիության 25-ամյա ժամկետը: Այս տարվա հուլիսին հրապարակվել էին ևս 3900 փաստաթղթեր: Մի քանի հազարն էլ հրապարակվելու են մինչև 2018 թվականի ապրիլի վերջ: Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլաս քաղաքում:

Նմանատիպ նյութեր