1755 դիտում
14:03 22-11-2016
2016 թ-ին Երևանի համայնքային ենթակայության ևս 7 մարզադպրոց հիմնանորոգվել ու ապահովվել է մարզագույքով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մեկնարկել էր համայնքային ենթակայության մարզօջախները նորոգելու և համապատասխան գույքով ապահովելու ծրագիրը:
Քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մարզական համալիրների նորոգման գործընթացում ներառվել են ներքին հարդարման, դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից տեղեկացնում են, որ շուրջ 25 տարի մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել:
Միայն 2016 թվականին հիմնանորոգվել ու նոր գույքով է ապահովվել համայնքայինի ենթակայության 7 մարզադպրոց, 2013-2016 թվականներին` ընդհանուր թվով 32 մարզադպրոց: Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ընթացիկ տարում բացվել են նաև շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներ: Այդպիոսվ, բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մարզօջախները:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով մարզադպրոցների նորոգոման ու անհրաժեշտ գույքի տրամադրման աշխատանքները կշարունակվեն հաջորդ ու առաջիկա տարիներին:
Նմանատիպ նյութեր
1020 դիտում
15:49 13-11-2014
Մայրաքաղաքի 12 գրադարաններ հիմնանորոգվել ու ապահովվել են հարմարավետ պայմաններով
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված