1974 դիտում
21:36 05-10-2021
Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև: Կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։
Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:
«Ցավոք սրտի և մայրաքաղաքում, և ամբողջ հանրապետությունում, իսկապես դպրոցների շենքերի հետ կապված ոչ այդքան բարվոք իրավիճակ ունենք, բայց մյուս կողմից ուրախացնողն այն է, որ կառավարությունը հստակ իր առջև ծրագիր է դրել, և բավական մեծ թափով դպրոցաշինությամբ ենք զբաղվում: Կառավարության առաջիկա ծրագրում ավելի մեծ թափ կհաղորդվի»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Ամենակարևորը մեր երեխաների անվտանգությունն է, իսկ այս դպրոցներն ապահովում են մեր երեխաների անվտանգությունը և, իհարկե, հարմարավետությունը, որպեսզի դասընթացները լինեն հարմարավետ և երեխաները կարողանան ավելի լավ արդյունք ցույց տալ: Չենք մոռանում էներգախնայողության մասին, որի արդյունքում գումարներ են տնտեսվում, որոնք նույնպես ուղղվում են դպրոցների կարիքներին: Սրանք այն երեք բաղադրիչներն են, որոնք ապահովում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1020 դիտում
15:49 13-11-2014
Մայրաքաղաքի 12 գրադարաններ հիմնանորոգվել ու ապահովվել են հարմարավետ պայմաններով
2627 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված