211652_close_icon

Մայրաքաղաքի 12 գրադարաններ հիմնանորոգվել ու ապահովվել են հարմարավետ պայմաններով

views-count1128 դիտում article-date 15:49 13-11-2014
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները: Այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ է ապահովվել մայրաքաղաքի թվով 12 գրադարաններում: Շինարարական աշխատանքների շրջանակում գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել և կահավորվել են նաև սանհանգույցները:

Նմանատիպ նյութեր