211652_close_icon
views-count5452 դիտում article-date 20:06 22-11-2016

Շախմատի 4-րդ կարգի որակավորման մրցաշարն ավարտվեց. հաղթանակի համար պայքարում էին 5-11 տարեկան 26 շախմատիստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 14-ին մեկնարկած շախմատի չորրորդ կարգի որակավորման մրցաշարն այսօր ավարտվեց: Որակավարման փուլում հաղթանակի համար պայքարում էին 5-11 տարեկան 26 շախմատիստներ: Չորրորդ կարգի առաջին նորման լրացրեց Ռուբեն Ալեքսանյանը, իսկ Կարեն Եղիազարյանին, Խաչիկ Գևոնյանին, Ալեքս Աղաբեկյանին, Արսեն Վլասովին շնորհվեց 4-րդ մարզական կարգ: Աղջիկների մրցապայքարը թեժ էր, սակայն նրանց չհաջողվեց ո՛չ մարզական կարգ և ո՛չ էլ որակավորման կարգի նորմա լրացնել, այնուամենայնիվ, մրցաշարային աղյուսակում Էռնա Բալասանյանը երրորդն է, Հասմիկ Հարությունյանը՝ երկրորդը: Աղջիկների մրցապայքարի հաղթողը Լուսինե Ղարագյոզյանն է: Որակավորման հաջորդ փուլի մրցաշարը նախանշված է դեկտեմբերին: [b]«Նարվա» շախմատի դպրոցի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր