935 դիտում
16:38 24-11-2016
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1961 թ. ծնված Սամվել Գ.-ն ոստիկանության Արարատի մարզային վարչությունում կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, մեկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Նավասարդ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, խզակոթը և փողը կարճեցված ակոսափող հրացան, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 16, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 24 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, 1958 թ. ծնված Արշավիր Մ.-ն կամավոր հանձնել է ազդանշանային ատրճանակ՝ ձևափոխված 7.62 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտներ կրակելու համար, ատրճանակի 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 19.00-ին,1995 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, և 5.45 մմ տրամաչափի 71 փամփուշտ:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Գավառի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, բաժանմունք է ներկայացել 1980 թ. ծնված Կարեն Ս.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-ԲՄ» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, 1992 թ. ծնված Սաշա Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1968 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է արկղով և ժապավենով «ԿՊՎԴ» տիպի, 14.5 մմ տրամաչափի՝ 48, «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի՝ 138, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 237, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 367 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի պահունակ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, 1988 թ. ծնված Հովսեփ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ՌԳ 42» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
15:59 24-09-2016
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
4256 դիտում
22:39 03-02-2017
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
1364 դիտում
12:53 13-02-2017
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
Այս բաժնից
481 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
820 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել