211652_close_icon
views-count1789 դիտում article-date 11:14 17-01-2014

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ երեկոյան պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, պատճառը եղել է երիկամային անբավարարությունը, գրում է [url=http://http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1369]Ermenihaber.am[/url]-ը: Այժմ Գյուլերը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Գյուլերի առողջական դրության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարիչը երկար ժամանակ է՝ բուժում է ստանում երիկամային հիվանդության դեմ: «Երեկ էլ Գյուլերը հիվանդանոց էր եկել բուժումը ստանալու համար, սակայն նրա ճնշումը ցածր է եղել, և բժիշկները որոշել են բուժումը կատարել մասնագիտական հսկողության տակ»,-նշվում էհաղորդագրության մեջ: Նշենք, որ սոցցանցերում, հատկապես Twitter-ում լուրեր էին տարածվել, թե հայտնի լուսանկարիչը մահացել է, ինչի կապակցության թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց ցավակցությունն էին հայտնել: Մանրամասները՝ [url=http://http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1369]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր